Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Պետդումայի պատվիրակությունը կժամանի Երեւան



Գենադի Սելեզնյով


Հունիսի 7-10-ը պաշտոնական այցով Երեւան կժամանի ՌԴ Պետական դումայի՝ Ռուսաստանի բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը՝ Պետդումայի նախագահ Գենադի Սելեզնյովի գլխավորությամբ: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների վարչության պետ Շմավոր Շահբազյանը, առաջիկա տասնօրյակը հագեցած է լինելու՝ հայ-ռուսական խորհրդարանական հարաբերությունների առումով:

Դումայական պատվիրակությունը բազմաթիվ հանդիպումներ է ունենալու Հայաստանի քաղաքական ղեկավարության, ԱԺ նախագահի, պատգամավորական խմբերի ու խմբակցությունների, վարչապետի եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Հանրապետություն նախագահը պատվիրակությանը կընդունելի Բրյուսելից վերադառնալուց հետո՝ հունիսի 10-ին:

Այդ այցի ավարտից ընդամենը մի քանի օր հետո Երեւանում նիստ կգումարի հայ-ռուսական համատեղ միջխորհրդարանական հանձնաժողովը: Այն քննարկելու է էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր, անդրադառնալու է վերջին 10 տարիների ընթացքում երկու երկրների միջեւ կնքված ավելի քան 102 պայմանագրերին ու միջպետական այլ փաստաթղթերին՝ հատկապես այն առումով, թե դրանցից որո՞նք չեն գործում եւ ի՞նչ պատճառներով:

Միջխորհրդարանական հանձնաժողովը նիստ է կգումարի նաեւ յումրիում, ուր ծրագրված է քննարկել ռուսաստանյան ներդրումների հեռանկարները Հայաստանում եւ, մասնավորապես, աղետի գոտում:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG