Մատչելիության հղումներ

Հայաստանում ստեղծվել է քառաչափ համակարգիչ


«Գոյություն ունեցող բոլոր՝ նույնիսկ ամենաբարդ համակարգիչներն ի վիճակի չեն երեւույթները ընկալել իրականությանը համարժեք՝ փոխադարձ կապերի ու շարժման մեջ», - «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ ունեցած զրույցում ասաց «Արմսթար» կորպորացիայի տնօրեն Սամվել Բարսեղյանը, եւ ավելացրեց, որ իրենց առաջարկած քառաչափ համակարգչի նախագիծը լուծում է այս խնդիրը: Ավելին, սրանից ածանցյալ է «արհեստական ինտելեկտով», այսպես կոչված, «մտածող» համակարգիչների նոր դասի ստեղծումը, ինչի վրա իրենք աշխատում են արդեն քսան տարուց ավելի։

Նոր համակարգչի ստեղծման նպատակով մշակված «Անի» ծրագրին մասնակցել են բացառապես հայազգի գիտնականներ Հայաստանից, Միացյալ Նահանգներից եւ Ռուսաստանից։ Նրանց ցանկությունն է գյուտը պատենտավորել նախ Հայաստանում, որից հետո միայն` ԱՄՆում եւ Ռուսաստանում։ յուտի նկարագրությունը, տեխնիկական հիմնավորումն արդեն պատրաստ են ու մոտ օրերս կներկայացվեն Հայաստանի կառավարությանն առընթեր արտոնագրային վարչություն։

Ինչ վերաբերում է գյուտի ներդրմանը, ապա, ըստ ծրագրի ղեկավարի, նոր համակարգիչների արտադրությունը կազմակերպելու է հայռուսամերիկյան միջազգային կոնսորցիումը։ Իսկ մինչ դրա ձեւավորումը, աշխատանքները կիրականացնի «Նոր Հայք» փակ բաժնետիրական ընկերությունը, որի տնօրեն Բորիս Հարությունյանի հավաստմամբ, այդ ծրագրի հիման վրա հնարավոր կլինի Հայաստանում բացել 50-70 հազար նոր աշխատատեղեր` 500 դոլար նվազագույն աշխատավարձով։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG