Մատչելիության հղումներ

«Հոկտեմբերի 27»-ի գործով ժամանակավոր պատգամավորական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ոչ մեծամասնության ներկայացուցիչը:


Այսօր Խորհրդարանում տեղի ունեցած Ճեպազրույցների ընթացքում պատգամավորները գնահատեցին «Հոկտեմբերի 27»-ի գործով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ ընտրված «Ժողպատգամավոր» խմբի անդամ Վարդան Գրիգորյանի գործունեությունը: Ըստ Հոնհաննես Հովհաննիսյանի, Վարդան Գրիգորյանը հոկտեմբերի 27֊ին դահլիճում չի եղել, զուսպ, հավասարակշռված մարդ է, եղել է Վազգեն Սարգսյանի մտերիմը, բարձր է գնահատել Կարեն Դեմիրճյանին:

Տարբեր է Արթուր Բաղդասարյանի կարծիքը, որը համարում է, թե Վարդան րիգորյանը կարող է ճմշումների ենթարկվել, քանի որ գործարար է:

Վահագն Գրիգորյանը 51 տարեկան է, անկուսակցական, նախորդ խորհրդարանում «Հանրապետություն» խմբակցության անդամ էր: Եղել է «Հայնավթամթերք» հատուկ նշանակության ձեռնարկության գլխավոր տնօրենը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG