Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի քաղաքական գործիչները հոռետես են


Ադրբեջանի ըննդիմադիր քաղաքական գործիչները եւ փորձագետները տարբեր կերպ են գնահատում բանակցային գործընթացում ի հայտ եկած բարդությունները եւ Հեյդար Ալիեւի բանակցային դիրքորոշման կտրուկ փոփոխությունը:

Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Զարդուշտ Ալիզադեն համարում է, որ իրականում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայությանը տրված հարցազրույցում Ալիզադեն ասաց. "Հեյդար Ալիեւը միշտ պաշտպանել եւ այժմ էլ պաշտպանում է իր միակ սկզբունքը՝ սեփական իշխանության պահպանումը": Ալիզադեի կարծիքով, փոփոխությունները ռուս-ամերիկյան հարաբերություններում չեն ազդում բանակցային գործընթացի վրա:

Զարդուշտ Ալիզադեի տեսակետը վիճարկում է քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը, որի համոզմամբ ռուս-ամերիկյան փոխհարաբերոթյունների ազդեցությունը բանակցային գործընթացի վրա հսկայական է: "Իրոք Քի Ուեսթի բանակցություններից հետո տրամադրությունն ավելի լավատեսական էր: Սակայն հիշենք, որ լավատես էր միայն ամերիկացի դիվանագետ Քերի Քավանոն, ինչն, ընդհանրապես, հատուկ է ամրիկացիներին", ասում է Մումաբեկովը: Ըստ Ադրբեջանցի փորձագետի, Քի Ուեսթում քննարկվում էին ընդհանուր խնդիրներ, ղսկ տարածաշրջանում՝ մասնավոր հարցեր, որոնց շուրջը համաձայնության գալն այնքան էլ դյուրին չէ:

Ռասիմ Մուսաբեկովը համոզված է, որ Ֆլորիդայում Ռուսաստանը ներկայացնում էր արտաքին հետախուզական ծառայության նախկին ղեկավար, այժմ փոխարտգործնախարար Տրուբնիկովը, որը փորձում էր ամերիկացի պաշտոնյաների հետ շփման եզրեր գտնել գլոբալ հարցերում: "Հավանաբար չստացվեց: Իսկ Ղարաբաղը շատ մասնավոր խնդիր է այդ հարաբերություններում: Արդյունքում Երեւան ժամանեց արդեն մի այլ դիվանագետ՝ րիբկովը, որը խախտելով Մինսկի խմբում ընդունված ավանդույթները հարապարակայնորեն հակադրվեց ամերիկացի համանախագահ Քավանոյին", ասաց Մուսաբեկովը: Ադրբեջանցի փորձագետը ասաց մեր ռադիոկայանին, որ մինչեւ ամռան վերջը միջնորդները չառաջարկեն Ադրբեջանցիների համար ընդունելի խաղաղության բանաձեւ, ապա պատերազմական գործողությունները ամենայն հավանականությամբ կվերսկսվեն: "Ի տարբերություն Հայաստանի, որին ձեռնտու է այս կացությունը, Ադրբեջանը շատ բան է կորցրել եւ չի կարող այլեւս սպասել", ասաց Ռասիմ Մուսաբեկովը:

Զարդուշտ Ալիզադեն համոզված է, որ միջնորդների շահերի հետ հաշվի նստելը սխալ է, քանի որ նրանց շահերը միշտ կբախվեն այս տարածաշրջանում."Հայաստանի մասին վսատահաբար ասել չեմ կարող, սակայն Ադրբեջանում հասունացել է այն գիտակցությունը, որ ժողովուրդները կարող են եւ պետք է պայմանավորվեն":

Արմեն Դիլանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG