Մատչելիության հղումներ

Ամբաստանյալ Նաիրի Հունանյանն այսօր դատարանում հայտարարեց, որ հոկտեմբերի 27-ի քրեական գործի նախաքննության ընթացքում ստեղծվել էր արհեստական բուրգ, եւ դա է պատճառը, որ իր՝ նախկինում տված ցուցմունքներից հրաժարվելուց հետո, այդ ամբողջ բուրգը միանգամից փլվել է:



Այս տեսակետը հիմնավորելու համար ամբաստանյալը, հիմք ընդունելով մեղադրական եզրակացությունը, ամբողջ նախաքննությունը եւ մասնավորապես իր տված ցուցմունքները՝ բաժանեց երեք մասի: Եվ բազմաթիվ օրինակներով փորձում էր ապացուցել, թե նախաքննության սկզբում եւ վերջում տրված ցուցմունքները ճիշտ, իսկ դրանց միջեւ ընկած ժամանակահատվածում տրվածները՝ սխալ, բռնությունների միջոցով իրենցից կորզված ցուցմունքներ են:

Ամբաստանյալի վկայությամբ իր նկատմամբ բռնությունները սկսվել են 99-ի նոյեմբերից, երբ նոր վարչապետ է նշանակվել եւ շարունակվել են մինչեւ փետրվարի վերջը: Այն, որ մյուսների նկատմամբ նույնպես բռնություններ են կիրառվել, ամբաստանյալը տեղեկացել է քրեական գործից (Ալեքսան Հարությունյանի դիմումը ուղղված հանրապետության նախագահին), նաեւ անձամբ զինդատախազ ագիկ Ջհանգիրյանից:




Նիստի վերջում, ամփոփելով իր այսօրվա «ելույթը», Նաիրի Հունանյանը մեկ անգամ էլ հայտարարեց, որ այն ցուցմունքները, որոնցից ինքը հրաժարվել է, իրականությանը չեն համապատասխանում եւ ձեռք են բերվել բռնությունների արդյունքում:

Տրամաբանորեն, այս փաստերի առնչությամբ քննություն պետք է անցկացվի, որպեսզի դրանք հերքվեն կամ հաստատվեն: Դատավարությանը մասնակցող իրավաբաններից մեկի հավաստմամբ, չի բացառվում, որ հենց վաղն էլ քննություն սկսեն, թեեւ հնարավոր է, որ այն անցկացվի դատավարության ավարտին:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG