Մատչելիության հղումներ

Ֆրանսիացի բանագնացը շարունակում է հանդիպումները Հայաստանում


ԵԱՀԿ Մինսկի խմբի Ամերիկացի եւ Ռուսաստանցի համանախագահները երեկ ավարտեցին իրենց այցը տարածաշրջան, սակայն Ֆրանսիացի համանախագահ Ֆիլիպ Դե Սյուրմենը շարունակում էր իր հանդիպումները հայ քաղաքական գործիչների, խորհրդարանի խմբակցությունների եւ խմբերի հետ:


Ֆրանսիացի համանախագահ Ֆիլիպ Դը Սյուրմեն:



Ֆրանսիացի դիվանագետը մայիս ամսին է ստանձնել համանախագահությունը Մինսկի խմբում փոխարինելով այդ պաշտոնում Ժան Ժակ Գայարդին: Մինչեւ այս պաշտոնը ստանձնելը Ֆիլիպ Դը Սյուրմենը շուրջ երկու տարի եղել է Ֆրանսիայի դեսպանը Իրանում: Իրանում իր դիվանագիտական ծառայությունն ավարտելու նախօրեին Ֆրանսիացի դիվանագետը Իրանի կառավարությանը ներկայացրել է Քի Ուեսթի բանակցությունների արդյունքները: Մինսկի խմբի համանախագահները հույս ունեն, որ Ֆրանսիացի դիվանագետի այս փորձառությունը կօգնի խաղաղ կարգավորման գործընթացի մեջ ներգրավել Իրանին: Ֆրանսիան այստեղ ոչ մի շահ չունի, բացի սկսած գործը մինչեւ վերջ տանելուց, ասաց Ֆիլիպ Դը Սյուրմենը ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Հրայր Թամրազյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG