Մատչելիության հղումներ

logo-print

Իրանում վթարված «Հայկական ավիաուղիներ»-ի Յակ-40 օդանավի սեւ արկղը կբացվի Մոսկվայում


Հայտնաբերվել է մի քանի օր առաջ Իրանում վթարի ենթարկված «Հայկական ավիաուղիներ»-ին պատկանող ՅԱԿ-40 օդանավի սեւ արկղը: Այն կբացվի Մոսկվայում՝ Միջազգային ավիացիոն կազմակերպության գլխավորությամբ ստեղծված վթարի պատճառների հետաքննությունն իրականացնող հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկված են մասնագետներ Հայաստանից եւ Իրանից:


Իրանի Տրանսպորտի նախարար Ռահման Դադման

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության եւ «Հայկական ավիաուղիներ»-ի տեղեկատվության եւ մամուլի կենտրոնի ղեկավար Թամարա Սարգսյանը նշեց, որ
վթարի պատճառի կամ պատճառների մասին հնարավոր կլինի խոսել միայն սեւ արկղի տվյալների վերծանումից եւ հետաքննության ավարտից հետո:

Թամարա Սարգսյանը հերքեց Ֆրանս Պրես գործակալության տարածած այն հաղորդագրությունը, թե վթարված ՅԱԿ-40-ը արտադրվել էր 1968 թվականին: Նա ասաց, որ այդ մակնիշի օդանավերը ԽՍՀՄ-ում սկսել են արտադրվել միայն 70-ականներից հետո: Վթարված օդանավի՝ արտադրող գործարանի կողմից տրված շահագործման ժամկետը 25 տարի էր եւ լրանալու էր միայն 2003թ.: «Այս օդանավի եւ ընդհանրապես Հայկական ավիացիայի օդանավերի անվտանգության արծարծումը համարում եմ անհեթեթ, որովհետեւ, անկախ ժամանակացույցային տեխսպասարկումից, օդանավը ցանկացած թռիչքից առաջ թռիչքային անվտանգության մարմինների կողմից ենթարկվում է անհրաժեշտ տեխնիկական զննման», - - ասաց Թամար Սարգսյանը:

Վաղը Իրանից Հայաստան կտեղափոխվեն վթարի ենթարկված օդանավի անձնակազմի ամդամների աճյունները:

Անուշ Դաշտենց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG