Մատչելիության հղումներ

Արմեն Դուլյան
Այսօր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները առաջին անգամ հատեցին Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանը Աղդամ եւ Բարդա քաղաքների միջեւ ընկած հատվածում: Շփման գծում որեւէ միջադեպ չի գրանցվել:



Ղարաբաղի նախագահի աշխատակազմից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ համանախագահներն արդեն ժամանել են Ստեփանակերտ, հետո գնացել են անձասար, Մարդակերտ: Երեկոյան նրանք կրկին վերադառնալու են եւ հանդիպելու են Ղարաբաղի արտգործնախարարի ու պաշտպանության նախարարի հետ: Նախագահ Արկադի Ղուկասյանը դեռեւս չի վերադարձել Ֆրանսիայից:

Նախօրեին Մինսկի խմբի համանախագահները Բաքվում Հեյդար Ալիեւի հետ փակ դռների հետեւում զրուցելուց հետո մամլո ասուլիս հրավիրեցին ամերիկյան դեսպանատանը: Ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն շեշտեց, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի 16 համդիպումները մերձեցրել են նրանց դիրքորոշումները: Այնինչ ռուսաստանցի համանախագահ Նիկոլայ րիբկովը, ըստ ադրբեջանական մամուլի, անհիմն համարեց պնդումներն այն մասին, թե Ժնեւյան հանդիպումը կայանալու է հունիսին: «Մենք հավատացած ենք, որ ժնեւյան հանդիպումը պետք է լրջորեն նախապատրաստվի եւ եթե դա չարվի, մենք չենք կարող ասել, թե նման հանդիպում կկայանա ամռան ընթացքում», - ասաց նա: Նախկինում հաղորդվում էր, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հանդիպումը կկայանա հունիսի 15-ին: Ռուս դիվանագետն ասաց, որ Ժնեւյան հանդիպումից ակնկալում է գոնե «կիսահաջողություն»:

րիբկովը հայտնեց նաեւ, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում, Ղարաբաղի հարցը նախագահների մակարդակով քննարկվելու է երկու անգամ՝ Երեւանում՝ մայիսի 24-ին եւ 25-ին այդ մասին կզրուցեն Քոչարյանն ու Պուտինը, իսկ հունիսի 1-ին՝ ԱՊՀ-ի Մինսկի գագաթնաժողովի ընթացքում կհանդիպեն Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները:

Համանախագահները Բաքվում հանդիպեցին ընդդիմադիր երեք կուսակցությունների ղեկավարների հետ: «Մուսավաթ»-ի քարտուղար Արիֆ Հաջիեւը ասել է «Թուրան» գործակալությանը, թե համանախագահներին զարմացրել է այն իրողությունը, որ Ղարաբաղի հարցում ընդդիմության եւ պաշտոնական Բաքվի դիրքորոշումը լիովին համընկնում է՝ տարածքային ամբողջականություն, պետական ինքնիշխանություն, փախստականների վերադարձ:

Լեռնային Ղարաբաղի հարցը երեկ քննարկվել է Վաշինգթոնում ԱՄՆ-ի Պետքարտուղար Քոլին Փաուելի եւ Ռուսաստանի արտգործնախարար Իգոր Իվանովի հանդիպման ընթացքում: Այդ մասին, առանց մանրամասնելու, հայտնել է Պետքարտուղարը:

Վաղն առավոտյան ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի դիվանագետները Ստեփանակերտից ուղղաթիռով կուղեւորվեն Հայաստանի հյուսիս՝ աղետի գոտի: Նրանք կլինեն Սպիտակում եւ յումրիում, իսկ օրվա երկրորդ կեսին կժամանեն Երեւան:

Երկուշաբթի օրը նրանց ընդունելու է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG