Մատչելիության հղումներ

Գայանե Դանիելյան
Երեք օր տեւած, բորբոք կրքերի մթնոլորտում անցած Հայաստանի գրողների միության 13-րդ համագումարն ավարտվեց: Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնում Հրանտ Մաթեւոսյանին փոխարինելու եկավ գրականագետ Լեւոն Անանյանը:



Ընտրաթերթիկներում տեղ էին գտել նաեւ գրականագետ Աբգար Ափինյանի եւ բանաստեղծ Արեւշատ Ավագյանի անունները: Վերջինս ստացել էր ընդամենը 3 ձայն: Իսկ Աբգար Ափինյանից նորընտիր նախագահն առաջ էր անցել 20 ձայնի տարբերությամբ:

Լեւոն Անայանը լրագրող է, գրականագետ: Վերջին տարիներին եղել է «արուն» ամսագրի գլխավոր խմբագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG