Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը համոզված է, որ «Հոկտեմբերի 27»-ի գործի դատավարությունն ընթանում է օրենքի տառին համապատասխան


Իր պաշտոնավարության մեկ տարվա արդյունքներն ամփոփելու նպատակով այսօր հրավիրած մամուլի ասուլիսում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հարկադրված էր անդրադառնալ, գերազանցապես, քաղաքական բնույթի հարցերի։



Վարչապետը համոզված է, որ «Հոկտեմբերի 27»-ի գործի դատավարությունը ընթանում է օրենքի տառին համապատասխան: Նա լուրջ չի համարում ՀԺԿ-ի եւ «Հայաստան» պատգամավորական խմբի համատեղ առաջարկը` այդ գործով ամբաստանյալների, այսպես ասած, արտադատարանական պահվածքը ուսումնասիրելու եւ եզրակացություն տալու նպատակով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։

Նման դիրքորոշումը հիմնավորելու համար, վարչապետն անգամ վկայակոչեց նախկին կալանավորի իր փորձը: Նա, մասնավորապես, ասաց. «Ես սա աբսուրդ եմ համարում, որովհետեւ ես եղել եմ բանտում եւ Ազգային անվտանգության մեկուսարանում եմ նստել: Ես շատ լավ գիտեմ, թե ինչպես կարելի է մարդկանց վրա ազդել՝ անկախ նրանից, թե քանի հանձնաժողով ենք ուզում ստեղծենք: Եվ դա երեխայամտություն է... Եթե կարող են աշխատել, ապա դա պետք է դատարանում անել»:

Անդրանիկ Մարգարյանն անդրադարձավ նաեւ Արցախի խնդրին, ասելով. «Առաջին հերթին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային ոչ մի փոխանակում չի լինելու: Մենք դեմ ենք: Մեր համար կարեւորը Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովման համար հստակ մեխանիզմների կայացումն է, Արցախի կարգավիճակի հստակ լինելը՝ ո’չ Ադրբեջանի կազմում: Հակառակ դեպքում, այս սկզբունքներից եթե շեղում լինի, առաջինը Հանրապետական կուսակցությունը, ես, մյուս ուժերի հետ միասին կընդվզենք ցանկացած որոշման դեմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG