Մատչելիության հղումներ

logo-print
Վաչե Սարգսյան
Հայաստանի նախկին նախագահի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը «Ազգ»-ի թղթակցին ասել է. «Ամենամեծ տարօրինակությունն այն է, որ մինչեւ հիմա ամեն մարդ Ղարաբաղի հարցն է լուծում՝ առանց Ղարաբաղի: Այսինքն՝ կարելի է բանակցություններ վարել, կարծիքների փոխանակում ունենալ, բայց ինչ-որ տեղ հասնելուց հետո պետք է Ղարաբաղը ներառել: ործընթացն այսքան առաջացած է, եւ մի քիչ տարօրինակ է, որ Ղարաբաղը տակավին չկա»:

«Որտե՞ղ պետք է փնտրել հակամարտության լուծման բանալին» հարցին Ժիրայր Լիպարիտյանը պատասխանում է. «Նախ՝ տեղական երկրներում՝ Ղարաբաղում, Ադրբեջանում, Հայաստանում, մի քիչ ավելի Ռուսաստանն է, կենթադրեմ»: Պրն Լիպարիտյանի հայացքով, Ռուսաստանի դերը գործընթացում չի նվազել: Ընդհակառակը, նրա կողմից հիմա ավելի համաձույլ քաղաքականություն է տարվում: Պարզապես Ռուսաստանը Միացյալ Նահանգներից տարբեր ձեւերով է գործում:

Ընդգծելով, թե «Ղարաբաղյան կարգավորման վերջին փուլը կարծես ընթանում է ամերիկյան դրոշի ներքո», - «Իրավունք»-ի մեկնաբանը շարունակում է, որ Մոսկվան էլ «մտադիր չէ կարգավորման հարցում իր դերը զիջել Վաշինգտոնին»: Մոսկվան «կօգտագործի նաեւ մայիսի վերջին Վլադիմիր Պուտինի Երեւան ժամանելու պատեհ առիթը՝ հայկական կողմի վրա ազդեցություն գործելու համար», - գրում է մեկնաբանը: «Ըստ որոշ տեղեկությունների, Ռուսաստանը հասկացնել է տվել, որ մինչեւ Պուտինի գալը Ռ. Քոչարյանը պետք է հստակություն մտցնի թե’ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի մեջ, եւ թե’ կոմպլիմենտարության հեղինակ Վ. Օսկանյանի հարցում»:

«Որպես անկախ երկիր՝ մենք պատրաստ ենք տարանցիկ անվտանգ կապեր հաստատել այս կամ այն երկրի հետ, բայց դա երբեք քննարկման հարց չպետք է դառնա ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման պարագայում», - «Իրավունք»-ի հարցազրույցում շեշտում է Ազգային ժողովի փոխխոսնակ ագիկ Ասլանյանը. «Ահա արտգործնախարարի ելույթի այդ հատվածն է, որ լրջորեն պիտի անհանգստացնի հանրությանն ու քաղաքական ուժերին: Ղարաբաղի շուրջ ազատագրված տարածքներում միայն մենք պետք է գտնենք ԼՂՀ խնդրի կարգավորման լուծումները եւ ոչ թե հարցը տեղափոխենք ՀՀ սահմաններից ներս»:

Հիմնավորելով «Հոկտեմբերի 27»-ի առնչությամբ ՀԺԿ-ի եւ «Հայաստան» խմբի հայտարարության անհրաժեշտությունը, ագիկ Ասլանյանը նշում է, որ այն ծնվեց նաեւ իրենց «փաստաբանների՝ մինչեւ օրս կատարած եզրակացությունների հիման վրա»: Այդ փաստաբաններից Աշոտ Սարգսյանը «Երկիր» թերթի հարցազրույցում ասում է. «Եթե որեւէ մեկը հասկանում է, թե հանձնաժողովը ստեղծվում է, որ պատգամավորները գնան հսկչի վրա հսկողություն սահմանեն, դա իր անձնական կարծիքն է: Հայտարարության մեջ ո’չ նման տրամաբանություն, ո’չ էլ տրամադրություններ կան: Ուղղակի մթնոլորտի դեմ ինչ-որ հակաուժ ստեղծելու անհրաժեշտություն կա»: Ազգային ժողովի ենթադրվող այդ հսկիչ ժամանակավոր հանձնաժողովի հիմնական գործնական խնդիրը, ըստ Աշոտ Սարգսյանի, ապահովելն է, որ ամբաստանյալին մեկուսարանում իրոք մեկուսացված պահեն:


«Հայոց Աշխարհ» թերթը բացարձակ անհեթեթություն է որակել ՀԺԿ-ի եւ «Հայաստան» խմբի հայտարարության մեջ տեղ գտած «Հունանյանին «դատաքննության ընդմիջումների ժամանակ ցույց տրվող ապօրինի, հակաիրավական աջակցության» մասին պնդումը». «Եթե իշխանության ներսում կամ իրավապահ մարմիններում լինեին ահաբեկիչների պարագլխին իրավական աջակցություն ցույց տալու նպատակ ունեցող անձնավորություններ, ...ի՞նչն էր խանգարելու այդ ենթադրյալ հովանավորներին՝ այլ անձանց միջոցով, օրինական կարգով, վարձել մի լավ դատապաշտպան, որը «կկարգավորեր» ահաբեկիչների յուրաքանչյուր քայլը», - տրամաբանում է «Հայոց Աշխարհ»-ը: «Հայտարարությամբ բարձրացված հարցերի քննարկման համար մայիսի 23-ին արտահերթ նիստ հրավիրելու մասին Ազգային ժողովի որոշումը նպատակ ունի կազմակերպել հերթական քաղաքական շոուն...՝ անառողջ կրքեր բորբոքելով «Հոկտեմբերի 27»-ի գործով ընթացող դատաքննության շուրջ՝ դյուռավառ «քաղաքական բենզինի» լրացուցիչ խմբաքանակ լցնել Ժնեւյան բանակցություններից առաջ հանրապետությունում գնալով ավելի շիկացող քաղաքական մթնոլորտի մեջ»,- եզրափակել է թերթը:

«Ըստ էության, ՀԺԿ-ն եւ «Հայաստանը» հայտարարեցին իրենց՝ ընդդիմության շարքերն անցնելու նոր փորձի մասին», - արձանագրում է «Իրավունք»-ի մեկնաբանը: «Ներքաղաքական վերադասավորումներն արագանում են: Դրանք կարող են ստանալ շատ կտրուկ, անգամ թռիչքաձեւ բնույթ հունիսի 15-ի ժնեւյան հանդիպումից հետո»: Մեկնաբանի մեկ այլ դիտարկմամբ, «այս ընթացքում «Ռուսաստան-Բելառուսի» թեմայի արծարծումը կարող է ձեռնտու լինել հանրության ուշադրությունը ղարաբաղյան կարգավորումից շեղելու համար»:

«Ինչո՞ւ մենք՝ թերզարգացածներս, չստեղծենք մեր սեփական միությունը, եթե մեզ Եվրոպա չեն կանչում», անդրադառնում է «Առավոտ» թերթը: «Խնդիրն այն է, սակայն, որ Ռուսաստանն ու Բելառուսը նույնպես չեն վառվում Հայաստանն իրենց միության մեջ տեսնելու ցանկությունից»: Այնպես որ, նոր թափ տրվող շարժմամբ, «կոմունիստների նպատակն է ապացուցել, որ ողջ հայ ժողովուրդը երազում է Հայաստանը տեսնել «Ռուսաստան-Բելառուս» դաշինքի մեջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG