Մատչելիության հղումներ

Չնայած անկազմակերպվածությանն ու դրա հետեւանքով հնչած փոխադարձ մեղադրանքներին ու անգամ վիրավորանքներին, Հայաստանի գրողների միության հերթական 13-րդ համագումարն, այնուամենայնիվ, այսօր սկսեց իր աշխատանքը իտությունների Ազգային ակադեմիայի դահլիճում:



ՀՄ նախագահ Հրանտ Մաթեւոսյանն իր խոսքում ասաց. «Շնորհակալ լինելով մեր բոլոր նախորդներին մի ամբողջ հարյուր տարի միություն ասված այս եզակիորեն ճշգրիտ կառույցը կերտելու եւ պահպանելու համար, ակնկալենք մեր հաջորդների շնորհակալությունը հնգամյա մեր արածի եւ ներողամտությունը՝ թերացումների համար»:

Համագումարի մասնակիցները, սակայն, չհանդարտվեցին: Փոխադարձ անհանդուրժողոկանության հետեւանքով, հնարավոր չեղավ ընտրել համագումարի նախագահություն, քարտուղարություն, մանդատային եւ հաշվիչ հանձնաժողովներ: Միտինգային կրքոտ ելույթներից շահեկանորեն առանձնացան միայն Սեյրան րիգորյանի ու Զավեն Ավետիսյանի զեկուցումները՝ նվիրված վերջին տասնամյակի պոեզիայի եւ արձակի խնդիրներին:

Բացի անցած հինգ տարիների ընթացքում կատարված աշխատանքը գնահատելուց, համագումարը ընդունելու է ՀՄ նոր կանոնադրություն, ընտրելու է նոր ղեկավարություն:

այանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG