Մատչելիության հղումներ

Ո՞վ կփոխարինի Ալիեւին


«Թուրան» լրատվական գործակալության փորձագետները վերջերս հարցախույզ են անցկացրել՝ պարզելու, թե ինչպիսին կլինի հասարակության դիրքորոշումն Ադրբեջանում հնարավոր իշխանափոխության վերաբերյալ: «Թուրանը» Ալիեւի հեռանալու հավանական պատճառները՝ մահը կան վատառողջությունը չի նշում եւ այն դիվանագիտորեն անվանում է ,,իքս օր,,:

Հարցվածների 12,3 տոկոսը 78֊ամյա Հեյդար Ալիեւի հեռանալը «շատ հավանական» է համարում: «Բավական հավանական»՝ սա երկրորդ խումբն է. այս կարծիքն է հայտնել հարցվածների 6,9 տոկոսը: Փաստորեն, 55 տոկոսը՝ հարցվածների կեսից ավելին, «Իքս օրվա» հնարավորությունը համարում է «շատ հավանական» կամ «բավական հավանական»: Ի դեպ, ըստ «Թուրանի» , հարցախույզին մասնակցել է քաղաքական վերնախավը՝ ղեկավար անձինք, կուսակցությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, ընդհանուր թվով՝ 50 մարդ:

ործակալությունը նշում է, որ առաջին անգամ դեռ 1997 թվականին է այդօրինակ հարցախույզ անցկացվել, սակայն այն ժամանակ հասարակությունն անընդունելի է համարել «իքս օրվա» հնարավորության մասին խոսակցությունները: Մինչդեռ այսօր Ադրբեջանում արդեն բացահայտ խոսում են Ալիեւի «հեռանալու» մասին: «Թուրանը» նշում է, թե Ալիեւն իր նախագահության օրոք անուրանալի դեր է խաղացել երկրում իրավիճակը կայունացնելու համար, այդ կայունությունը, սակայն, խարսխված է սոսկ փորձառու ղեկավարի անառարկելի հեղինակության վրա:

Իսկ ի՞նչ կլինի «իքս օրից» հետո: Ինչպե՞ս կընթանա իշխանափոխության գործընթացը: Հարցվածների մոտ կեսը՝ 49,7 տոկոսը, համոզված է, որ իշխանափոխությունը տեղի կունենա համեմատաբար ժողովրդավարական ընտրությունների ճանապարհով: Եվ էլի մի խիստ կարեւոր ցուցանիշ, վերստին գրեթե կեսը՝ 46,8 տոկոսը, ենթադրում է, թե իրականում տեղի կունենա իշխանության խաղաղ զավթում, որին կհաջորդի դրա զուտ ձեւական օրինականացումը:

Ո՞վ կփոխարինի Հեյդար Ալիեւիչին: Ահավասիկ՝ «իքս օրվա» պարագայում ժողովրդավարական ճանապարհով իշխանության գլուխ կանցնի Հեյդար Ալիեւի որդին՝ Իլհամը: Երկրորդ թեկնածուն ազգային անվտանգության նախարար Նամիկ Աբասովն է, երրորդը՝ Հեյդար Ալիեւի փեսա, արտաքին գործերի փոխնախարար Մահմուդ Մամեդ Կուլիեւը: Չորրորդը նախագահի աշխատակազմի ներկայիս ղեկավար Ռամիզ Մեհդիեւն է:

Նրանցից ո՞վ կբազմի գահին՝ իշխանությունը գրավելու եւ ապա այն օրինականացնելու եղանակով: Թիվ մեկ թեկնածուն Ռամիզ Մեհդիեւն է, երկրորդը՝ Իլհամ Ալիեւը, երրորդը՝ Նամիկ Աբասովը: Վերջնական պատասխանը պարզ կդառնա «իքս օրը,,:

Արմեն Քոլոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG