Մատչելիության հղումներ

logo-print
Արմեն Զաքարյան, Երեւան
«Ես գտնում եմ, որ ԱԺՄ-ն իրավունք չունի դիտորդի կարգավիճակում լինել: ԱԺՄ-ն իր թեկնածուով պիտի մտնի էս պայքարի մեջ: Եվ ես՝ որպես անձ, խոստանում եմ ձեզ. կգնանք մինչեւ վերջ: Եվ դա կլինի բոլորիս հաղթանակը», - համագումարի իր ելույթում ասաց Վազգեն Մանուկյանը:

«Դուք մոռացե՞լ եք 96 թվի ընտրությունների սկիզբը», - շարունակեց Մանուկյանը. - «Գրեթե բոլոր կուսակցությունները հայտարարում էին, որ ընտրություններից ոչ մի օգուտ չկա. պետք է բոյկոտել ընտրությունները: Հետեւողական գնացինք-հաղթեցինք. այն մահացու հարվածը ստացավ, որ երկու տարվա մեջ քայքայվեց լրիվ իշխանական համակարգը, եւ ներսում ամենաբարձր պաշտոնյաները փոխեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին»:

Վազգեն Մանուկյանի ծրագրային ելույթը համագումարում առավել կենտրոնացած էր հետագա անելիքների վրա: ԱԺՄ նախագահը, նախ, հակադրվեց կարծիքին, թե Ռոբերտ Քոչարյանն ու իշխող վարչակազմը այլընտրանք չունեն: «Բայց ինչո՞ւ եք մեր ժողորվդին այդպես վիրավորում», - ասաց նա: - «Այսինքն էս կոռուպցիան ալտերնատիվ չունի՞: Էս անօրինականությունները ալտերնատիվ չունե՞ն: Էս աղքատությունը ալտերնավիվ չունի՞: Էս գռփելը արտերնատիվ չունի՞»: ԱԺմ նախագահը համոզված է, որ «լիքն է այդ ալտերնատվը». - «Դահլիճը լիքն է այդ ալտերնատիվով»:

Հայաստանի նման երկրի համար, ըստ Մանուկյանի, մեծ նշանակություն ունի արտաքին քաղաքականությունը: «Մեր դեմ կանգնած է Ղարաբաղի հարցը: Այն Ղարաբաղի հարցը, որը ամբողջ հասարակությանը մի ժամանակ միավորում էր, իսկ հիմա ոմանց հետ խոսում ես՝ համարում են Ղարաբաղի հարցը բեռ՝ Հայաստանի ուսերին դրած»:

Մինչդեռ, ըստ Մանուկյանը, դա ոչ թե բեռ է, այլ «բանալի»: ԱԺՄ նախագահի՝ արտաքին քաղաքական հայեցակարգը ենթադրում է, որ Հայաստանը պետք է նախաձեռնություն ցուցաբերի՝ Ադրբեջանի, Վրաստանի, արաբական աշխարհի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի ու Իսրայելի հետ միասին Եվրամիության պես մի կառույց ստեղծելու ուղղությամբ: Հայաստանի ռամավար-ազատական կուսակցության՝ վերջերս կայացած համագումարում, ի դեպ, նման ուրվագիծը քննադատության էր արժանացել՝ փաստարկմամբ, թե այդպիսի կառուցվածք է կամենում մեր տարածաշրջանին տալ ԱՄՆ-ը:

Վազգեն Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանը «պետք է գնա Եվրոպա, ոչ թե Ռուսաստանի հետեւից, քանի որ Ռուսաստանն ինքը նույնպես Եվրոպա է գնում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG