Մատչելիության հղումներ

Շահագործման հանձնվեց «Հյուսիս - Հարավ» մայրուղու եւս մեկ հատված


Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ
Կիրակի օրը շահագործման հանձնվեց Լեռնային Ղարաբաղում «Հայաստան» հիմնադրամի միջոցներով կառուցվող «Հյուսիս - Հարավ» ավտոմայրուղու եւ մեկ՝ 10 կիլոմետր երկարությամբ հատված: Այսպիսով, արդեն պատրաստ է 167 կիլոմետրանոց մայրուղու մեկ երրորդը:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի տեղեկությունների, «Հայաստան» համահայկական հիմնադրամը այլեւս միջոցներ չունի՝ ապահովելու ավտոճանապարհի հետագա եւ անընդմեջ շինարարությունը: Հարկավոր են նոր հանգանակություններ Հայաստանում եւ սփյուռքում: Նոր հանգանակությունների արդյունավետությունը, սակայն, շատերի մոտ կասկած է հարուցում:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրների, չի բացառվում, որ ավտոմայրուղու կառուցմանը ներգրավվի ամերիկահայ մեծահարուստ, բարերար Քըր Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը:

Մայրուղու նոր հատվածի բացման արարողությանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր Հայաստանից՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը իր ելույթում ասաց, թե «դասալիք» պիտի կոչել այն ունեւորներին, ովքեր գումարներ չեն տրամադրում Հայրենիքի առաջին գծում գտնվող երկրամասի ավտոմայրուղու կառուցմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG